Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝ ծնկի վնասվածքի պատճառով
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝ ծնկի վնասվածքի պատճառով: Այս մասին գրում է sport.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 22–րդ տուրի խաղում:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ Պիկեն բողոքել է «Բարսելոնա»-ի բժշկական անձնակազմին ծնկի անհանգստությունից, որն առաջացել էր մրցակցի հարձակվող Ժերար Մորենոյի հետ բախումից հետո: Բժիշկներն ախտորոշել են ծնկահոդի կապանների թեթև վնասվածք, սակայն ճշգրիտ ախտորոշման համար պետք է հետազոտություն կատարել:
Եթե ախտորոշումը հաստատվի, ապա Պիկեն հնարավոր է բաց թողնի 15 օր։ Այսպիսով, նա չի կարող մասնակցել «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղին, որը տեղի կունենա փետրվարի 20–ին։
Ընթացիկ մրցաշրջանում 31–ամյա պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան