Հաջորդ տարվանից ՀՀ-ն կներկայանա Կիոկուշին կարատեի մեկ հավաքական թիմով
«Կիոկուշին կարատեի ասոցիացիա ստեղծելով կարողանանք աշխարհին ներկայանալ ավելի հզոր ու հավաքական թիմով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կիոկուշին կարատե-դո ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այս պրակտիկան արդեն կիրառել են շատ հզոր երկրերներ։
«Տարիներ շարունակ խոսակցությունը եղել է ասոցիացիա ստեղծելու, բայց միշտ հետաձգվել է։ Մենք հրավիրել ենք բոլոր ֆեդերացիաներին և նշել ենք, որ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ։ Պետք է համակարգենք այս ոլորտը և ավելի լուրջ ու տեսանելի արդյունքի հասնենք։ Եվ կարողանանք, ավելի բարձր մակարդակով ներկայանանք աշխարհին»,- նշեց Սպարտակ Գասպարյանը։
Հանդիպմանը ներկա Համահայկական կիոկուշին-կայ բուդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Էդիկ Սարգսյանը հայտնեց, որ հոկտեմբերին արդեն գրանցվել է Հայաստանի կիոկուշին կառատեի ֆեդերացիաների ասոցիացիան, որը ստացել է պետական ստատուս։
«Ասոցիացիայի կազմը շատ մեծ է, գործում է գրեթե բոլոր մարզերում, անդամները եռակի, քառակի աշխարհի չեմպիոններ են։ Եթե նախկինում ներկայանում էինք տարբեր ֆեդերացիաներով, ապա հաջորդ տարվանից սկսած ՀՀ-ն կներկայանա մեկ հավաքական թիմով»,- նշեց Էդիկ Սարգսյանը։
«IKO-Tezuka Կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա»-ի նախագահ Անդրանիկ Թորոսյանի կարծիքով էլ՝ ֆեդերացիաները տարանջատված շատ խոցելի կլինեն, իսկ միասնական լինելով ավելի ուժեզ կլինեն. «Բոլոր ֆեդերացիներին էլ սիրով հրավիրում ենք»։
Սո-կիոկուշին կարատեի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Վահրամ Ասատրյանն էլ հավելեց, որ փոքր թվաքանակով պետություն լինելով՝ Հայաստանը պետք է միասնական ներկայանա աշխարհին. «Լավ կլինի, որ բոլորն իրենց փորձը դնեն մեկ կետի վրա, այդ դեպքումարդյունքն ավելի լավ կլինի»։