«Հայկական խաղող և գինի» գիրքը կպատմի հայկական գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմության մասին
Փետրվարի 2-ին կայացել է «Հայկական խաղող և գինի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված է հայկական խաղողագործության և գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմությանը։
Երկլեզու աշխատության նպատակն է խթանել խաղողի ավանդական սորտերի պահպանումը և կայուն օգտագործումը՝ հանրային իրազեկության բարձրացման միջոցով։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից տեղեկացնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի կողմից՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) հետ համագործակցությամբ։
«Այս գիրքը բոլոր այն ընթերցողների համար է, ովքեր գտնում են, որ գինին պարզապես խմիչք չէ, որը պատրաստվում է արտադրական եղանակով՝ անկախ դրա` հողի հետ ունեցած կապից, պատմությունից, ավանդույթներից, սոցիալական համատեքստից», - աղբյուրի փոխանցմամբ՝ այսպես է բնութագրել գիրքը համահեղինակներից մեկը։
«Հայկական խաղող և գինի» գիրքը մանրամասն տեղեկություն է պարունակում հայկական խաղողի և գինու մասին՝ սկսած խաղողի սորտերի և կլոնների (այդ թվում` տեղական և վտանգված տեսակների) բազմազանությունից մինչև այն վայրերի ավանդույթներն և մշակույթը, որտեղ խաղողի տեղական զարմանահրաշ սորտերից պատրաստվում են բացառիկ գինիներ:
Գիրքը նպատակ ունի բարձրացնել կառավարության, գիտական և գործարար ոլորտների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի իրազեկությունը՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարները և հայկական խաղողի ու գինու դերը միջազգային ասպարեզում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, կրթական և գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Գրքի արժեքը 38,000 դրամ է. վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի գրքի վերահրատարակությանը, ինչպես նաև Հայաստանում խաղողի աբորիգեն և վտանգնված գինեմետ սորտերի ուսումնասիրութանը, պահպանությանը և կայուն օգտագործմանը:
«Կենսաբազմազանության Ինտեգրված Կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: Ծրագրի նպատակն է գործընկերների հետ միասին մշակել ռազմավարություններ՝ ուղղված կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարմանը ոլորտային և վարչական շրջանակներում:
Գրքի մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան