2017-ի ընթացքում ընտանեկան բռնությունների մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված ծեծին. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
ՔԿ-ից հայտնում են, ոչ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։
Այսպես՝ 458 քրեական գործերից
285-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
39-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն։
Մանրամասները՝ ՔԿ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան
- Կապրենք, կտեսնենք. Ռուստամ Մախմուդյանը՝ ընտանեկան բռնության օրենքի կիրառելիության մասին
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան