Թանկացումների դեմ հանրահավաքը շարունակվեց երթով
«Ելք» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների հրավիրած հանրահավաքը շարունակվում է երթով: Հանրահավաքի մասնակիցները «Թանկացմանն ասում ենք «ոչ» »կարգախոսով շարժվում են հետևյալ երթուղով՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց--Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ:
Նախապես հայտարարվել է, որ երթի ավարտին ելույթ կունենա «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հետագա անելիքները:
Հարակից հրապարակումներ`
- Գումարներ հավաքագրելու այլ հնարավորություններ կան. Մանե Թանդիլյան
- Կոշիկն էլ է թանկացել, ոտքով գնալն էլ է դժվարանում. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան