Արդարադատության նախարարությունն արձագանքում է Արա Զոհրաբյանի մեղադրանքին
Արդարադատության նախարարությունը տարածել է պարզաբանում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:
ԱՆ-ից հակադարձում են, որ «ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին»:
ԱՆ հիմնավորումները՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Նախաձեռնող խումբ. Փետրվարի 7-ին փաստաբանները գործադուլ կանեն
- Արա Զոհրաբյան. Իրավունքը մղվել է երկրորդ պլան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան