Բոլոր թանկացումները կառավարության աշխատանքի շնորհիվ է. Սերգեյ Բագրատյան
«Մենք համոզված ենք և այն կարծիքին, որ կոսմետիկ փոփոխություններով որևէ լավ բանի չենք հասնի»,- այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի ՀՀ կառավարության հետ համատեղ ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Շարժվեք արագ, արձագանքեք և մարդկանց մի շարունակեք աղքատացնել։ Մենք կոսմետիկ փոփոխություններին դեմ ենք»,- ասաց պատգամավորը։
Նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց. «Եկել-հասել ենք մի վիճակի, որ ապրանքը բերել թանկացնում ենք, հետո ասում ենք՝ ժողովուրդ ջան այդ թանկացումը հրաշալի արդյունք կտա, որ մենք թանկացնում ենք, դուք գլխի չեք ընկնում որ էժանացնում ենք։
Անահասկանալի պարադոքս է, և բոլոր առումներով, կառավարությունն էլ հայտարարում է՝ մենք թանկացումների հետ որևէ կապ չունենք։ Ո՞նց կարող է դուք հարկը բարձրացնեք, ապրանքը չթանկանա, միգուցե այդ ֆոկուսին դուք տիրապետում եք, բայց հասարակությանը հասկանալի չէ»։
Բագրատյանի խոսքով՝ բոլոր թանկացումները կառավարության աշխատանքի շնորհիվ է. «Որևէ թանկացում արտաքին ազդակի արդյունքում չի եղել, թանկացել են, որովհետև հարկերն եք ավելացրել, պետք է բաց հայտարարել, ազնիվ լինել ժողովրդի հետ և ասել, որ մենք բյուջեն լցնելու խնդիր ունենք, պետք չի հեքիաթ պատմել»։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում ենք մեղմել խնդիրը. Խոսրով Հարությունյան
- Թանկացումների դեմ հանրահավաքը շարունակվեց երթով
- Թանկացումների հետ կապված անհրաժեշտ քայլերն իրականացվում են. Արտեմ Ասատրյան
- Վիճելի է, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումներ կսկսվեն. Վարդան Արամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին