Կառավարության վերջին զարմանահարույց որոշումը դռնփակ նիստեր անցկացնելու մասին էր. Գևորգ Պետրոսյան
«Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնել մեր ազգաբնակչությանը»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին զարմանահարույց որոշումը կառավարության կողմից հավանությունն էր օրենքի նախագծին, համաձայն որի, այսուհետ պետք է կառավարության նիստերը անցկացվեն դռնփակ։
«Ինձ համար հարց է առաջանում, ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են գաղտնի պահում, ումի՞ց թաքուն ինչ են ուզում որոշել։ Ի վերջո կառավարության դասական էությունն ու առաքելությունը ԱԺ ընդունած օրենքների ի կատար ածումն է կյանքում, ուրիշ ոչինչ։ Հիմա եթե Ազգային ժողովը գործում է հրապարակային, ինչու է կառավարությունը ոչ հրապարակային մթնոլորտում ուզում կյանքի կոչել այդ օրենքները»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առավել զարմանալի են դրա վերաբերյալ բերվող հիմնավորումները։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան