Դատական համակարգը պետք է մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ խախտում. Դ. Հարությունյան
Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ դատական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեց ներկայացնել, թե իրենց խմբակցության կողմից ներկայացված առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ և ինչ պատճառներով։
«Ձեր այն առաջարկությունները, որոնք ընդունվել են և չեն ընդունվել զետեղված են ամփոփաթերթում»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերի շարքից դատավարական և նյութական խախտումը հանելու առաջարկին, հիմնական զեկուցողը պատասխանեց, որ այդ առաջարկությունը չի ընդունվել շատ հիմնավոր ձևով։
«Ձեր առաջարկով դատավորը կարող էր լինել ուղղակիորեն անկախ նաև օրենքից և անընդհատ կոպիտ ոտնահարել օրենքը։ Միակ լուծումը որ դուք առաջարկում եք ՀՀ քաղաքացիներին՝ բողոքարկել վերադաս դատարան։ Մեր մոտեցումն այլ է՝ մենք ասում ենք՝ եթե տեղի է ունեցել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, այդ դեպքում դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ, որովհետև դատական համակարգը պետք է ինքնամաքրվի և պետք է նաև մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ ու անկհայտ խախտում», - ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում 12 կարևոր փոփոխություն է կատարվել
- Դավիթ Հարությունյանը զուտ իր կարծիքն է հայտնել. Գևորգ Կոստանյան
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Դատական համակարգում փոփոխությունները սկսելու ենք բավականին բարձր տեմպով. Դավիթ Հարությունյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա