Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան
Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան խորհրդակցական ժողովի: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ժողովը տեղի է ունենալու փետրվարի 7-ին: Ներկա է լինելու Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն:
Հրավիրվածների թվում է նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգիլը:
Ժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ենթադրվում է, որ ժողովի ժամանակ քննարկվելու է հայոց պատրիարքի ընտրության գործընթացի ներկա փուլը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայացուցչական մարմինը 2017թ օգոստոսին պատրիարքական ընտրությունների անցակցման համար դիմում էր ներկայացել Ներքին գործերի նախարարություն:
Օրենքով սահմանված 120-օրյա ժամկետում պատկան մարմիններից որևէ պատասխան չստանալով՝ Ներկայացուցչական մարմինն իրավունքները վերականգնելու նպատակով անցած շաբաթ նախարարության դեմ դատական հայց էր ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան