Փաշինյանն Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀՀայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին՝ խնդրելով պարզաբենլ Հռոմում իր հետ կատարվածը:
«Ս/թ հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել։
Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռևս 2009 թվականին։
Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել»,-դեսպանին ուղղված գրությունը Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Հռոմում տեղի ունեցածի վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել
- Ոստիկանություն. Փաշինյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին տեղեկացվել է Ինտերպոլը
- Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում