Փորձում ենք մեղմել խնդիրը. Խոսրով Հարությունյան
«Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար սահմանել 2300 դրամ»,- այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի ՀՀ կառավարության հետ համատեղ ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2018-ի հունվարի 1-ից բոլոր ուղևորափոխադրողներն անցնում են արտոնագրային հարկի համակարգի, այսինքն նրանց վրա տարածվում է ոչ թե հաստատագրված վճարը, այլ արտոնագրային հարկը:
«Սա, հատկապես մարզերում ուղևորափոխադրում իրականացնողների համար առաջացնում է հարկային բեռի բարձրացում։ Ուստի առաջնորդվելով նրանով, որ գոնե հարկային օրենսգիրքը նպատակ չէր հետապնդում ավելացնել հարկային մուտքերը այդ տնտեսվարողներից, դրա համար մենք ուղղակի փորձել ենք մի կողմից արտոնագրային հարկային դրույքաչափը նվազեցնել այնքան, որ դա լինի նույնիսկ նվազ, քան նրանք վճարում էին հաստատագրված վճարով 2017-ին: Միաժամանակ դրանով փորձում ենք մեղմել այն խնդիրը, որը կարող էր առաջանալ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձացման հետ կապված»:
Խոսրով Հարությունյանի խոսքով, այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ պակաս գումար վճարել։
«Թիրախային վերցված մանր լուծումներ ենք անում՝ փորձ անելով ցույց տալ, թե որոշակի խնդիր ենք լուծում։ Իրականում, քարը գցել ենք փոսը, հիմա բոլոր խելոքներով հավաքվել փորձումն ենք մեղմել այս իրավիճակը։ Ավելի լավ չէ՞ր լինի ակցիզային հարկի դրույքաչափը պահպանել, խնդիրներ չստեղծել, որ հետո էլ սկսենք լուծել դրանք»,- արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
- Սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա