Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ խաղաղ բանակացությունները շարունակելու համար. Դոմինիկ դը Բյուման
Հայ-շվեյցարական բարեկամությունը 30-ամյա պատմություն ունի՝ սկսած 1988 թվականի երկրաշարժից, իսկ հետագայում՝ 2003 -ին, Շվեյցարիայի Ազգային խորհրդ կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստից: Սրանք լուրջ պատվիրաններ են: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը:
«Կարծում եմ՝ հաջորդ փուլը կլինի այն, ինչի հիմքը դնում ենք այսօր: Իրականում, առաջին անգամ է, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նմանատիպ պատվիրակություն է գալիս Հայաստան, սա նախորդ փուլերի կոնսոլիդացիան է: Մեր ճանապարհորդության ընթացքում տեսնանք այն աշխատանքները, որոնք կատավել են Շվեյցարական համագործակցության և զարգացման գործակալության կողմից: Այսօր առավոտյան մենք պսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ և դրանով իսկ նոր սկիզբ ենք դրել մեր հարաբերությունների»,- ասաց նա:
Եվրոպացի գործչի խոսքով՝ իրենք համոզված են, որ ՀՀ բարօրությունն անցում է նախևառաջ տնտեսական բարարության միջոցով, ինչն ամենակարևոր հիմքերից մեկն է:
Դոմինիկ դը Բյումանը շեշտեց, որ այդ նպատակին հասնելու համար անցյալ տարի Շվեյցարիայում ստեղծվել Հայաստան-Շվեցարիա առևտրատնտեսական պալատ:
«Այս ճանապարհորդությունը մեզ համար նաև հնարավորություն է կոնկրետ աշխատանք իրականացնելու: Այդպես է, որ մենք կարողացանք երեկ ԱԺ նախագահի հետ միասին ներկա լինել Երևանի աղի գործարանի նոր մասնաշենքը բացմանը: Այդ նոր արտադրությունն արդյունք է Հայաստանի, Շվեյցարիայի,Գերմանիայի համագործակցության: Երեկվա տնտեսական ֆորումի ընթացքում մենք նաև տեսանք, որ այլ ոլորտներում ևս երկու երկրների միջև համագործակցություն կա:
Մենք հետևում ենք Հայաստանում կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և գինեգործությունը»,- նշեց եվրոպացի պաշտոնյան:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը նաև շեշտեց, որ Շվեյցարիան արդեն իսկ 12 միլիոնի ներդրում է կատարել՝ Հայաստանի հարավում ամբարտակ կառուցելու նպատակով:
«Մենք այսօր կարող ենք խոսել 2017 թվականին առևտրաարդյունաբերական փոխհարաբերությունների զարգացման նիշերի մասին, քանի որ այդ թիվն առաջին անգամ 200 մլն է անցնում: Մեր հարաբերությունների մյուս թիվը 7 տոկոսն է, այսինքն՝ 7 տոկոսով ավելի շրջանառությունն է կատարվել: Մենք համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացումը կգա սահմանների բացման հետ միասին: Դա ազատական տնտեսության հիմքն է հանդիսանում, բայց շուկաների բաց լինելն ինքնին նշանակում է, որ սահմանները բաց են»,-ասաց նա:
Դոմինիկ դը Բյումանն ընդգծեց՝ իրենք չեն ուզում որևէ կերպ խառնվել ՀՀ ներքին քաղաքականության մեջ՝ միաժամանակ նկատելով, որ իրենց դիվանագիտությունը կարող է ծառայություններ մատուցել:
«Մեր դիվանագիտությունը կարող է ծառայություններ մատուցել հատկապես միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում՝ ԵԱՀԿ և այլն: Մենք լավ ճանաչում ենք միջազգային իրավունքը, մենք շատ լավ գիտենք, որ հավասարակշռություն կա ազգերի ինքնորոշման և տարածքային անձեռնմխելիության միջև: Հենց այդ բանակցային գաղափարն առաջ տանելով է, որ Շվեյցարիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ խաղաղ բանակացությունները շարունակելու համար»,- եզրափակեց շվեյցարացի պաշտոնյան: