Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:
ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար և հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում
- Կատյա Գալստյան. Ներքին համոզմունք ունեի, որ ես եմ մեկնելու Փհենչհան-2018
- Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
- Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
- Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է