Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ. Սեյրան Սարոյան
«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Եթե կարանամ չծխեմ, էսօր էլ չեմ ծխի: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա, կըլնի՞ տենց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին, որով հասարակական վայրերում ծխելու համար մեծ չափերի տուգանքներ են նախատեսվում:
«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»,- ասաց պատգամավորը:
Նա միաժամանակ խորհուրդ տվեց, որ չծխողները ծխողներից առանձին նստեն:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ առողջապահության նախարարը հայտարարել է՝ ծխողներն անհաջողակ մարդիկ են, Սեյրան Սարոյանը կեսկատակ նկատեց. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»:
Հարակից հրապարակումներ`
- Ծխելու դեմ պաքարի օրինագիծը լուրջ դիմադրության է արժանացել կառավարությունում. «Ժողովուրդ»
- Հիմնարկի տարածքում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարություն չապահովող պաշտոնյաները կտուգանվեն. «Առավոտ»
- Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
- Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»
- ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
- Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է
- Հայաստանում ծխելու դեմ պայքարն ակտիվանում է. Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» օր