Սուտ-սուտ գրում եք, որ մեր տեքստիլը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել. Ալեքսանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զայրացած է մամուլի այն հրապարակումներից, որոնց համաձայն՝ իր ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ»-ի արտադրանքը Ռուսաստանից հետ է ուղարկվել:
«էնքան սուտ-սուտ բաներ եք գրում, որ չեմ ուզում ոչ մի հարցի պատասխանեմ: Սուտ-սուտ գրում եք, որ մեր տեքստիլի արտադրությունը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել: Բայց ոչ մի բան էլ չի եղել, էդ ձև բան չի եղել»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Ալեքսանյանը:
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում հասարակական վայրերում ծխելու համար նախատեսվող մեծ տուգանքներին՝ Սամվել Ալեքսանյանը հակադարձեց՝ «Իսկ քեզ ո՞վ ա ասում, որ ես ծխող եմ»:
Իսկ կո՞ղմ է, որ գները վերադառնան նախկին մակարդակին, հետաքրքրվեցին ԶԼՄ ներկայացուցիչները: «Չեմ խոսալու»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմից է նեղացած, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց՝ «Ձեր սայթերից»: