Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 3.2%-ով՝ կազմելով 85 587.8 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 82 918.0 տոննա միս:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 46.1%-ով և կազմել 10 133.9 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 63.2%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 807.1 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում