Տարոն Մարգարյան. «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է»
Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու թվով 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհն իսկապես կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման հարցում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը:
«Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում»,-ասել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը կարևորել է, որ նոր ճանապարհները կառուցվում են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ու աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և որակական բարձր հատկանիշներով:
Քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը նշել է, որ բացի առօրյա կենցաղային հարցերից, քաղաքային իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
«Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը ունի մեկ նպատակ. ապահովել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը », - նշել է քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում նոր ճոպանուղին՝ լուծում բեռնաթափման առումով
- Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի
- Երևանի կենտրոնի բեռնաթափումը իրականությո՞ւն, թե՞ իմիտացիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին