Փհենչհանի օլիմպիական գոտում վիրուսից 36 մարդ է տուժել
Փհենչհանի օլիմպիական գոտում 36 մարդ է տուժել վիրուսից: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Վերջին չորս օրերի ընթացքում այս վիրուսն է ախտորոշվել Օլիմպիադայի գոտում աշխատող անվտանգության ծառայության մի քանի ներկայացուցչի մոտ:
Նշվում է, որ այս վիրուսը հայտնաբերվել է նաև խմելու ջրի մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը հայտարարել է, որ Օլիմպիական խաղեր-2018-ի կազմակերպչական կոմիտեն Փհենչհանում անում է ամեն ինչ, որպեսզի ռուս սպորտսմենների համար հարմարավետ պայմաններ ստեղծվեն:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
- Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
- Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է