Լավ է ուշ, քան երբեք. Շարմազանովը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նորմալ է գնահատում հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի վիճահարույց էսքիզը:
«Ես քանդակագործ չեմ, բայց երեկ մի քանի հեռուստաընկերություններով նայեցի, նորմալ էր: Որպես պատմաբան եմ ասում՝ Արամ Մանուկյանի կերպարի մեջ են եռագույն դրոշը, ընտրված վայրը: Նորմալ է»,- ասաց նա:
Իսկ ի՞նչ կարծիքի է այն մասին, որ ներկայացված տարբերակում դրոշն ընկած է գետնին, հետաքրքրվեցին լրագրողները:
«Ի՞նչ է նշանակում դրոշը գետնին ընկած: Դրոշը գետնին ընկած չէ»,- նշեց Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ժողովրդավարական քայլ է, ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ ինքը ևս այդ կարծիքին է:
«Այստեղ ես պարոն Հարությունյանի հետ համակարծիք եմ»,- ասաց նա:
Իսկ ինչո՞ւ ժողովրդավար այդ քայլին իշխանությունը որոշեց գնել միայն հիմա՝ ապրիլին նախընթաց: «Լավ է ուշ, քան երբեք: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է բոլոր հիմնավորումները, նա այնքան սպառիչ է խոսել, որ իմ հավելյալ մեկնաբանության կարիքը չկա: Ինձ մնում է միանալ նրա պնդումներին»,- ամփոփեց հանրապետական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկում ծավալվի փակ սենյակում. Դավիթ Հարությունյան
- Իգիթյանը լուրջ լոբբինգ է իրականացրել Դավիթ Մինասյանի վիճահարույց էսքիզի համար. Արայիկ Հարությունյան
- Որքանո՞վ է հարմար դրոշը հագուստի վերածել. Հաղթանակ Շահումյան
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին