«Աչքներս լույս լինի, մի հատ էլ ենք արտահերթ նիստ անելու». Շարմազանով
«ՀՀ-ում ծավալվում է լայն սպառման ապրանքների թանկացումներ, և դա մեծապես կապված է Հարկային օրենսգրքի հետ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով փետրվարի 16-ին ժամը 11:00-ին հրավիրել արտահերթ նիստ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ իրականացնելու համար։
«Ինչպես տեղյակ եք, արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է ԱԺ 27 պատգամավորների ստորագրություն։ «Ելք» խմբակցությունը բնականաբար, ստորագրելու է»,- ասաց Փաշինյանը՝ պատգամավորներին կոչ անելով ստորագրել ձևաթղթի տակ։
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։
Այսպիսով, արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը կհավաքվի։
«Աչքներս լույս լինի, մի հատ էլ ենք արտահերթ նիստ անելու»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան