Մինչև չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա. Կոստանյան
«Իմ խորին համոզմամբ՝ ամբողջ դատարանակազմությունը, որ սահմանվում է Դատական օրենսգրքով, արդեն բավարարում է բոլոր այն չափանիշներին և ակնկալիքներին, այն առումով, որ եթե մենք դատական օրենսգիրքը կիրառենք, մենք առնվազն հիմք կդնենք արդար, օբյեկտիվ և անաչառ դատարան ունենալու մեր բոլորի ակնկալիքներին»,- ԱԺ-ում Դատական օրնսգքրի մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձանաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Պատգամավորն առանձնակի ընդգծեց համակարգում պատասխանատվության տարրը։
«Պետական կառավարման մեջ անպատասխանատու որևէ սուբյեկտի պաշտոնավարումը վտանգավոր է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 14 տարի Հայաստանի ներկայացուցիչ լինելու ժամանակահատվածում ես եկել եմ այն միանշանակ եզրկացության, որ քանի դեռ մենք չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա։ Առավոտից երեկո սեմինարներ անենք դատավորների համար, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ՝ ինչեր անենք, արդյունք չի տալիս։ Շատ կարևոր է, որ մենք բարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը»,- ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Դատական օրենսգրքի նախագծով տրված կարգավորումներն ամբողջությամբ ապահովում են այդ երաշխիքները։
«ՄԻԵԴ վճիռների հիման վրա, երբ ճանաչվում է խախտման փաստը, դատավորը ենթարկվելու է պատասխանատվության։ ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»,- նշեց Կոստանյանը։
Զեկուցողին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, նշելով, որ ՄԻԵԴ հասնելու համար քաղաքացին պետք է սպառած լինի հայաստանյան երեք դատական ատյանները՝ առաջին ատյան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան. «Ո՞ր դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթը խախտելու համար»։
Պատգամավորը պատասխանեց, որ բոլոր ատյանների դատավորներն էլ, ովքեր ներգրավված են եղել այդ գործում, ենթակա են պատասխանատվության. «Եվ առաջին ատյանի, և Վերաքննիչ, և Վճռաբեկ դատարանների դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկել։ Այո, hամամասնորեն և համաչափորեն իրենց կատարած խախտման համամասնությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգը պետք է մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ խախտում. Դ. Հարությունյան
- Դավիթ Հարությունյան. Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում 12 կարևոր փոփոխություն է կատարվել
- Դավիթ Հարությունյանը զուտ իր կարծիքն է հայտնել. Գևորգ Կոստանյան
- Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունում այս դահլիճում. Դավիթ Հարությունյան
- Դատական համակարգում փոփոխությունները սկսելու ենք բավականին բարձր տեմպով. Դավիթ Հարությունյան
- Օրենքն ընդունվել է առանց որևէ կեղծիքի. Էդուարդ Շարմազանով
- Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում