Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը. Ն. Զոհրաբյան
«Կառավարությունը բերել է հերթական փնթի նախագիծը, նախագծի մի դրույթը հակասում է մյուսին, մեկ այլ դրույթ հակասում է ՏԻՄ մասին օրենքին, իսկ ընդհանրապես օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը»,- այսօր խորհրդրանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրառնալով Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծին։
«Օրենքի նախագում գրված է միջհամայնքային միավորումը հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքային միավորումն է, այսինքն՝ հանրային շահը նշանակում է, որ պետք է հաշվի առնվի հանրության, համայնքների տեսակետը, բայց մեկ այլ դրույթով միջհամայնքային միավորում ստեղծելու երկու տարբերակ կա՝ կամավոր և օրենքով, այս դեպքում օրենքովը հասնակում ենք, որ պարտադիրն է։ Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառաբանություն նշել, թե ինչու է այսօր նման հրատապ կերպով անհրաժեշտ գնալ միջհամայնքային միավորումներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ նախագիծը րոպե առաջ պետք է հետ տարվի։
«Ես անգամ չեմ մտածում, որ խնդիրն այնքան պարզունակ է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություններից գրանտների պատճառով են գնում նման ափալ-թափալ քայլերի։ Ոչ, ես այստեղ շատ ավելի լուրջ քաղաքական ենթատեքստեր եմ տեսնում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան