Մենք դեռ կիսաֆեոդալական ժամանակներից դուրս չենք եկել. Մելքումյան
Խորհրդարանում քննարկվում է միջհամայնքային միավորումների մասին և կից ներկայացված օրենքների նածագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու հարցը։
«Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները»,- նշեց հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով՝ միջհամայնքային միավորումները սահմանվել են Սահմանադրության փոփոխությամբ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում ասաց. «Մենք կարծում ենք, որ առայժմ այս միավորումների ստեղծման ժամանակը չէ, միանշանակ մենք դեմ ենք լինելու այս տիպի նախաձեռնությանը»։
Պատգամավորը նշեց, որ օրինագիծը չի տալիս հարցի պատասխանը, թե ի՞նչ են լինելու մարզպետարանները, եթե Հայաստանում ստեղծվեն միջհամայնքային մեծ միավորումներ:
«Մի պահ պատկերացրեք բոլոր համայնքները խոշորացել են, 120 խոշորացված համայնք կա: Դրանից հետո էլ դրանք համախմբվել են ու ստեղծել ասենք 20 միջհամայնքային միավորումներ, այդ դեպքում՝ մարզպետարանների հետ ի՞նչ է լինում։ Մենք դեռ կիսաֆեոդալական ժամանակներից դուրս չենք եկել, հիմա ուզում եք ժողովրդավարական հիմքերը բերեք դնեք կիսաֆեոդալական, անձնակենտրոն հարաբերությունների որակի մե՞ջ: Հասկացանք՝ ուզում եք ծախսերը խնայեք, ուզում եք վարչական ուղղակի կառավարում մտցնեք, որ կառավարման օղակների վերջին ծայրը երևա: Իսկ ընդհանրապես մեզ պե՞տք են մարզպետարաններ: Իսկ ո՞վ ասաց, որ այսօրվա մարզային վարչատարածքային բաժանումը ճիշտ է, շատ էլ սխալ է: Սա բերել է մեծ խնդիրների, որոնց տակից դուրս չենք եկել»,- հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Համայնքների խոշորացումը լավ գաղափար էր, որը փչացվել է
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
- Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
- Խոշորացումն արվում է մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից. ԱԺ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան