Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ
Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Ջրպետկոմի նախագահը նշեց նաև, որ ծրագրի իրականացման ժամկետը լրանում է 2021-ի մայիսին, սակայն աշխատանքները կարող են ավարտել արդեն 2020 թվականի աշնանը կամ դեկտեմբերին: Մայիսից էլ կսկսվի բացառապես պատվարի շինարարությունը:
«Վեդու ջրամբարն այս պահին մեր ամենախոշոր ծրագիրն է: Աշխատանքները շատ լավ են ընթանում, եղանակային պայմանները շինարարներին թույլ են տալիս ձմռանն էլ աշխատել»,- նշեց Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներում ներգրավված է 200 մարդ, աշխատում է 100 միավոր տեխնիկա:
Ըստ նրա՝ ծրագրով նախատեսված էր 29 մլն խմ ծավալով ջրամբար կառուցել, բայց առանց հավելյալ ծախսերի՝ նախատեսվում է ծավալը հասցնել մինչև 31 մլն խմ-ի: «Այս թիվը նախնական է, հնարավոր է թիվն ավելանա»,-ասաց նա:
Արսեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսված մյուս 11 ջրամբարները կկառուցվեն մրցութային կարգով։ «Միջազգային երեք կազմակերպություններ արդեն հետաքրքրված են: 11 ջրամբարի բյուջեն կազմում է մոտ 40 մլրդ դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ 11 նոր ջրամբարից 4-ը լինելու են Վայոց ձորի, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի, մնացած 5-ը` Արմավիրի մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- Ներկայումս ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված, արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից. Արսեն Հարությունյան
- Եթե այսպես շարունակվի, ապա անփուսափելի է Սևանից հավելյալ ջրի բացթողումը. Արսեն Հարությունյան
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Վեդու ջրամբարի կառուցմամբ կորուստները համակարգում կկրճատվեն մոտ 20-25 տոկոսով. Արսեն Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին