Օլիմպիադա-2018-ի փակման արարողությանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը
Փհենչհան հարավկորեական քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը և խորհրդականը՝ Իվանկա Թրամփը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Նշվում է, որ երկրի ղեկավարն անձամբ է խնդրել Իվանկային՝ ղեկավարել այդ պատվիրակությանը, նույն խնդրանքով նրան դիմել է նաև ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն: Ակնկալվում է, որ նախագահի դուստրը ներկա կլինի նաև մի շարք մրցաշարերի, որոնց մասնակցում են ամերիկացի մարզիկները:
Օլիմպիադա-2018-ի բացման արարողության ժամանակ ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, ով այս շաբաթ արդեն նախապես պաշտոնական այցով կլինի Ճապոնիայում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հարավկորեական Փհենչհան քաղաքում՝ փետրվարի 9-ից 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան