Ֆրանսիայում կրթական համակարգի փոփոխությունները դժգոհության ալիք են բարձրացրել
Ֆրանսիայի ավագ դասարանների հարյուրավոր աշակերտներ Փարիզում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կրթական համակարգում անցկացվող փոփոխությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Երիտասարդները Լյուքսեմբուրգյան այգուց շարժվել են դեպի կրթության նախարարություն: Վերջիններիս դժգոհությունն է առաջացրել կրթական համակարգում կատարված փոփոխությունները, որոնք կարող են կյանքի կոչվել 2021 թ., դրանց մեջ են մտնում դպրոցների ավարտական քննությունների կարգում լուրջ փոփոխությունները:
Նշվում է, որ նմանատիպ ակցիաներ կանցկացվեն Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Թուլուզում, Լիոնում և Ստրասբուրգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները