«Ելքը» դեմ քվեարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծին
Ազգային ժողովը 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը։
Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խմբակցությունում կան տարբեր մոտեցումներ, բայց, ընդհանուր առմամբ, օրենքի փոփոխությունները դրական են համարում և խմբակցությունը կքվեարկի ազատ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ «Ելքը» դեմ կքվեարկի, քանի որ օրենքով ապահոված չէ դատավորների ներքին ազատությունը և դատական ակտը օրինականության տեսակետից կարող է ստուգման առարկա դառնալ:
«Անընդունելի է բոլոր ատյանների դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նկատմամբ խախտում հայտնաբերելու վճիռների համար: Առաջին ատյանից մինչև Վճռաբեկ բոլոր դատավորները բոլորը պետք է պատասխանատվության ենթարկեն, բայց այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Արդարադատության նախարարը, քանի որ կազմակերպել է ՄԻԵԴ-ում այդ ակտերի պաշտպանությունը նաև ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը, քանի որ պաշտպանում է: Հերքում եմ այն փաստարկները, որ բերվել են»,-նշեց պատգամավորը:
Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ փաստաբանների նկատմամբ սանկցիան, թեև հանվել է այս նախագծով, սակայն ըստ կայքի` 100 000 դրամ տուգանքը հանված չէ: Բացի այդ, նա նշեց, որ նախագիծը բերել են ընթացակարգերի խախտումներով, որի համար դիմել է ԱԺ նախագահին: «Իհարկե, Դատական օրենսգրքում կան դրական կողմեր, բայց տասից ավելի առաջարկ եմ ներկայացրել, որոնք մերժվել են, այսինքն՝ Սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսենսուսի, առանց ընդդիմության առաջարկները հաշվի առնելու, որոնք ապագայում խնդիր են առաջացնելու»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանձնարարեց՝ եթե կայքում անճշտություններ կան՝ շտկել անմիջապես։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» օրինագիծը
- Մինչև չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա. Կոստանյան
- Դատական համակարգը պետք է մաքրվի այն դատավորներից, որոնք իրենց թույլ են տալիս օրենքի կոպիտ խախտում. Դ. Հարությունյան
- Դավիթ Հարությունյան. Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքում 12 կարևոր փոփոխություն է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում