Ադելը համերգային մեկ շրջագայությունից վաստակել է 142 մլն ֆունտ ստեռլինգ
Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը համերգային համաշխարհային մեկ շրջագայությունից վաստակել է 142 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 197 մլն դոլար), այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Sky News-ին:
2016-2017 թթ-ին երգչուհուն մեկ շոուի համար վճարվել է ավելի քան 1 մլն դոլար:
Նշվում է, որ այդ գումարից երգչուհին ընդհանուր առմամբ ստացել է 42 միլիոն ֆունտ ստեռլինգ, մնացածն օգտագործել է իր ընկերությունը: Բացի այդ, 136 մլն ֆունտ էլ երգչուհին վաստակել է տոմսերի, ևս 6,6 մլն ֆունտ՝ հուշանվերների վաճառքից: