Դաղստանում երեք նախարարություններում խուզարկություններ են
Դաղստանում հակակոռուպցիոն գործողությունների շրջանակում ֆինանսերի, կրթության ու առողջապահության նախարարություններում խուզարկություններ են իրականացվում:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին: Աշխատանքներին մասնակցում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի խումբ դատախազներ` գլխավոր դատախազի գլխավորությամբ: Չի բացառվում, որ օպերատիվ միջոցառումներին հաջորդեն ձերբակալությունները:
Գերատեսչություններն արձագանքել են այդ տեղեկատվությանը` հայտարարելով, որ իրենց մոտ պլանային ստուգումներ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում