Կառավարութունը գնաճի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի
«Կառավարութունը վերջին շրջանում արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին` բենզինի, գազի ու դիզվառելիքի վրա գնաճի ազդեցության հետ կապված։
«Սակայն ես նշեմ, որ մենք ունենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանում, ԱՊՀ-ում ամենաբարձրն է, և ունենք 2.6 տոկոս գնաճ, որն ամենացածրն է նույն տարածաշրջանում: Անգամ գնաճ կա այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդեցություն ունի ապրանքների գների վրա՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու հետևանքով բենզինը թանկացել է, սակայն բենզինի թանկացումը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով փոխադրումներ չեն լինում:
«Թանկացել է նաև սեղմած գազը, բայց մենք հիմա ունենք սեղմած գազի այն գինը, որը եղել է երկու տարի առաջ, այսինքն, այս գինը նորություն չէ սեղմած գազ օգտագործողի համար: Դիզելային վառելիքի պարագայում ավելացված արժեքի հարկման դաշտում աշխատող գյուղացիները շահելու են, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում չեն, սուբսիդավորվելու են կառավարության կողմից»,- ասաց վարչապետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում առկա գնաճի թվերը տարածաշրջանում լավագույնն են, ավելի լավն են, քան այն երկրներում, որտեղ պետությունը մiջամտում է, կառավարում և զսպում դրանք։
Հարակից հրապարակումներ`
- Չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի. վարչապետ
- Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չէ. ՀՀ վարչապետ
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
- Սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները