«Հրապարակ». Արմեն Սարգսյանն առաջիկայում կհանդիպի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հետ
«Հրապարակ»-ը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի և նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։ «Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը»:
««Կանյաչնիի» հանդիպման ժամանակ Ծառուկյանը լսել է նաև կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, «որից հետո բոլորով կրկին կհավաքվենք Ծառուկյանի մոտ` ներկայացնելու հանդիպման արդյունքները»։ «Պարոն Ծառուկյանի մոտեցումը հետևյալն է․ եթե «այո» եք ասելու, ասելու ենք ողջ դաշինքով, եթե` «ոչ», դարձյալ միաձայն»,- պատմեց մեր զրուցակիցը: Կարող է նաև «ո՞չ» ասեք: «Չեմ կարծում»: Իսկ Ծառուկյանը չի՞ հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ: «Մեր հանդիպումից հետո ինքը ևս կհանդիպի նախագահի թեկնածուի հետ»»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին