Վրացական բուհերը պատրաստ են ընդունել օտար երկրների քաղաքացիների
Վրաստանը նոր ծրագիր է սկսում, որով օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել Վրաստանի բուհերում: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս ծրագիրն իրականացվում է Վրաստանի ԿԳ նախարարության հետ կնքված միջազգային համաձայնագրերով, հուշագրերով, պայմանագրերով և ծրագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Ֆինանսավորում կստանան բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները, դիպլոմավորված բժիշկները՝ ատամնաբույժները և դոկտորանտները:
Կառավարության որոշման համաձայն՝ ֆինանսավորումը կիրականացվի «Պետական ուսումնական մագիստրոսական դրամաշնորհներ և երիտասարդության խրախուսում» ծրագրի լրացուցիչ «Գիտության դռներ» ծրագրի շրջանակներում:
ԿԳՆ ռազմավարության մշակման և միջազգային հարաբերությունների դեպարտամենտը պայմանագիր է կնքում այն բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որտեղ սովորելու են օտար երկրների քաղաքացիները: Ծրագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները