Փհենչհանում սեռական բռնության զոհերի կենտրոններ կբացեն
Օլիմպիական միջազգային կոմիտեի՝ անվտանգության հարցերով սպա Սյուզան Գրեյնիգը հայտարարել է, որ Օլիմպիադա-2018-ի անցկացման ժամանակ Փհենչհանում սեռական բռնության զոհերի կենտրոններ կբացեն: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք պետք է պաշտպանենք մեր մարզիկներին: Կարևոր է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը: Եթե գիտես մի բանի մասին, քեզ ավելի վստահ ես զգում»,- ասել է Գրեյնիգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ը իր աջակցությունն է հայտնել հավաքականի նախկին բժիշկ Լարրի Նասսարի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված ամերիկացի մարմնամարզուհիներին:
Բժիշկը 175 տարվա ազատազրկման էր դատապարտվել: