«Փաստ». Բարեկամական կապեր ունե՞ն Արմեն Սարգսյանն ու դաշնակցական Հրայր Մարուխյանը
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական–քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972–1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին խոսում են թե՛ Հանրապետական կուսակցությունում, թե՛ Դաշնակցության գրասենյակում: Բայց հարազատ լինելը քաղաքական կատեգորիա չէ: Հետո՞ ինչ:
Հայաստանը փոքր երկիր է, շատերն են իրար բարեկամ: Բայց՝ ոչ: Այս կուսակցություններին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ, իբր Հրայր Մարուխյանն էլ է իր բաժին ներդրումն ունեցել երիտասարդ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան տեղափոխվելու հարցում: Միով բանիվ, մեր տվյալներով, այս ամենը հաշվի առնելով, ՀՅԴ–ն երկու ձեռքով կողմ է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Չարախոսների համոզմամբ, ԽՍՀՄ–ի հզոր շրջանում (1984 թ.) հեշտ չէր Քեմբրիջի համալսարան տեղափոխվելը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան