Ավետիք Վարդանյան. Ծանրաբեռնված հավաքից հետո այս արդյունքը գոհացուցիչ է
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է Մոլդովայից: Մեր ըմբիշները միջազգային մրցաշարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ էին նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ամփոփել է արդյունքներն ու խոսել առաջիկա անելիքների մասին.
«Միջինից բարձր մակարդակի մրցաշար էր: Մեր տղաները 4-5 գոտեմարտ անցկացրին, ինչը շատ լավ է: Գոհ եմ նրանցից, քանի որ մրցաշարին մասնակցում էինք Ծաղկաձորի ծանրաբեռնված հավաքից անմիջապես հետո: Ծաղկաձորում հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա, գորգում 25 տոկոսով էինք մարզվել:
Ապրիլին կլինի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձեւավորենք Հայաստանի հավաքականը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:
Մինչ այդ կայանալու է Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարը, որը ընտրական բնույթ է կրելու է Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության համար»,- ասել է Ավետիք Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան