Արման Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց առողջապահության ու կրթության նախարարներին
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց առողջապահության և կրթության նախարարներին՝ դպրոցական պայուսակների քաշի վերաբերյալ իր կողմից բարձրացված հարցին լուծում տալու նպատակով իրականցվող աշխատանքների համար:
«Խոսքս աշակերտների պայուսակների քաշի նորմատիվ ակտի մասին է: Հույս ունեմ, որ կհետևեն քայլեր այդ նորմատիվների պահպանման ուղղությամբ, որպեսզի հասկանանք՝ ինչպես պահպանենք այդ նորմը: Կլինի ուսումնական պրոցեսի վերանայում, դասագրքերի հետ կապված հարցեր: Բազմաթիվ ծնողներ, այդ թվում՝ ես հետևում ենք այս խնդրի լուծմանն ու սպասում ենք նոր քայլերի այդ ուղղությամբ»,-հավելեց Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Սաղաթելյանը պատմել էր, որ կշռել է իր և իր ընկերների երեխաների պայուսակներն ու պարզել է, որ դրանք 5 կիլոգրամից ավելի են կշռում։ Պատգամավորը կառավարության ուշադրությունն էր հրավիրել խնդրի վրա և առաջարկել համատեղ ուժերով լուծել երեխաների առողջությանը սպառնացող խնդիրը։
Որպես խնդիր լուծում՝ Արման Սաղաթելյանն առաջարկել էր անցում կատարել էլեկտրոնային գրքերի ու պլանշետների։
Պատգամավորի ելույթից հետո Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրամանով սահմանվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները: Ըստ փաստաթղթի, դպրոց տարվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
Որոշումը նաև կարգավորում է հաստատության սանիտարական վիճակին և պահպանմանը ներկայացվող պահանջները, որոնց համաձայն դպրոցները պետք է մաքուր լինեն, ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվի շենքերի հիմնական մաքրում:
Հարակից հրապարակումներ`
- 6-րդ դասարանի աշակերտի պայուսակը կշռում է այնքան, որքան АКС 74 ինքնաձիգը. Արման Սաղաթելյան
- Ինչպե՞ս ընտրել դպրոցական պայուսակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին