Խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՔԿ ծառայող է կալանավորվել
Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեպքի մանրամասները՝ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա