Ճանապարհային նշանները, շրջադարձերը իրականացվում են կառավարության որոշման համաձայն. փոխնախարար
«Որքան ժամանակը մեկ է նախարարությունը գույքագրում, թե որտեղ պետք է լինեն ճանապարհային նշաններ»,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին։
«Ես ստացել եմ ահազանգեր, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, շրջանցման նշանը դնելիս հաշվի է առնվում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ունե՞ն բենզակալոնկաներ, խանութներ, թե ոչ, և այդ նպատակահարմարությունից ելնելով է շրջանցման նշանը դրվում, որ մեքենաները կարողանան շրջանցել ու կանգնել ուղիղ այն խանութի մոտ»,- ասաց Զոհրաբյանը։
Փոխնախարարը պատասխանեց, որ բոլոր ճանապարհային նշանները, շրջադարձերը իրականացվում են 2006 թվականի կառավարության որոշման համաձայն և ձևերով:
Հարց ուղղեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Մի խորշեք, ասեք, թե չինովնիկը, պետական այրը կարող է իր կամայականությամբ մեկին փորձի լավություն անել՝ նշանն ուղղորդել ինչ-որ տեղ։ Եթե կա, ասեք, մենք կարգավորենք, որպեսզի չինովնիկի ռիսկը դուրս գա»։
Գագիկ Գրիգորյանն արձագանքեց. «Նման հնարավորություն չինովնիկը չունի, որ կարողանա օգնել կամ օժանդակել: Կանոնակարգը հստակ նշում է, թե որտեղ պետք է լինի նշանը և ինչպես: Դա կատարվում է առնվազն 2 գերատեսչության և ՏԻՄ-ի հետ համատեղ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Կարևոր է, նշանի տեղադրումը համապատասխանի գոյություն ունեցող չափորոշիչներին։ Եթե համապատասխանում է, կարող է որոշել և տեղադրել, ի՞նչ կապ ունի այդ խանութը կամ բենզալցակայանը Պողոսինն է, թե Պետրոսինը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան