Էլթոն Ջոնը երկու համերգ է չեղարկել՝ հանուն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի. ԶԼՄ-ներ
Էլթոն Ջոնը Լաս Վեգասում երկու համերգ է չեղարկել՝ հանուն արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Hello-ին։
Պսակադրության արարողությունը նախատեսված է 2018 թվականի մայիսի 19-ին։ Որպեսզի ներկա գտնվի արարողությանը, արտիստը հրաժարվել է մայիսի 18-ի և 19-ի ելույթներից։
Երաժիշտը արքայադուստր Դիանայի մտերիմներից էր և շփվում է նրա որդիների՝ արքայազն Հարիիի և Ուիլյամի հետ։
Առայժմ հայտնի չէ՝ Էլթոն Ջոնը հարսանիքին կերգի, թե կսահմանափակվի հյուրի դերով։
Հարակից հրապարակումներ`
- Հարսանիքից առաջ Մեգան Մարկլը ջնջել է սոցցանցերից իր բոլոր հաշիվները
- Հրապարակվել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պաշտոնական լուսանկարները
- Հայտնի է դարձել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի օրը
- Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ամուսնությունից պետբյուջեն 60 մլն ֆունտով «կհարստանա»
- Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը կկայանա 2018թ-ի մայիսին
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առաջ
- Արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը նշանվել են
- Արքայազն Հարրին Մեգան Մարկլին ծանոթացրել է Եղիսաբեթ II-ի հետ
- Եղիսաբեթ II-ը հավանություն չի տալիս արքայազն Հարրիի հարսնացուի վարքին