Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին թույլ չեն տա կիսել Սիրիան
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ին թույլ չի տա կիսել Սիրիան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fars-ին։
«Իրանը սատարում է Սիրիայի տարածքային անձեռնմխելիությանը և չի ընդունի որևէ ագրեսիա սիրիական տարածքների շուրջ»,- ասել է Վելայաթին։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտածում է Սիրիան բաժանելու մասին և արդեն նախնական քայլեր է ձեռնարկել՝ Եփրատ գետի արևելյան ափին պետություն ստեղծելու և ճանաչելու ուղղությամբ։
Վելայաթիի խոսքով, Իրանը մտադիր է դիմագրավել Սիրիան բաժանելու գործողություններին և անհրաժեշտության դեպքում օգնել այդ երկրին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում