Դատարանում այլևս չեն կարող ասել՝ պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք. Մարուքյան
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը լավն է», - խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ օրինագիծն առաջարկում է, որ դատավորը քննարկի դատական նիստում նկարահանում թույլատրելու հարցը։
«Գործող օրենքն ասում էր, որ կողմերի համաձայնությամբ պետք է դատարանը թույլ տար, որ տեսանկարահանում լիներ, բայց երբ լրագրողը գալիս էր, երկու կողմերից մեկին ասում էր կմիջնորդեք, որ դատարանը համաձայնություն տա, որ տեսանկարահանում լինի։ Մի կողմը մյուս կողմն տեսնելով, որ միջնորդություն է ներկայացնում, ասում էր՝ լրագրողները սրանց կողմից են, ես առարկում եմ, դատավորն էլ ասում էր՝ կներեք, որ այս կողմն առարկում է, ուրեմն չի լինի։ Հիմա առաջարկվում է, որ դատավորը քննարկի, և որ վարչական մարմինների համար հավելյալ բեռ ունենանք»,- մանրամասնեց Մարուքյանը։
Պատգամավորը մի այսպիսի օրինակ բերեց. «Եթե կադաստրի դեմ դատ ունենք, կադաստրի պետը եկել է, ասում է պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք, այլևս չի կարող, նա պետք է լեգիտիմ հիմնավորում ունենա, թե ինչի չպիտի նկարահանվի դատավարությունը։ Սրա տրամաբանությունն այն է, որ վարչական մարմինը չի կարող պահանջել մեզնից գաղտնի դատավարություն, եթե չունի հիմնավորում: Եթե չկա նման հիմնավորում, պետք է լինի դռնբաց դատավարություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան