2017 թվականին 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա
Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում թվով 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա:
ԳՆ մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչմամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:
Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:
Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյու¬ղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պե¬տական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.
- «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ,
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,
- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:
Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.
- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
- Լիզինգի ծրագրի շրջանակում Գեղարքունիքում տրամադրվել է 21 միավոր գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- ԱԳԲԱ Լիզինգը արտոնյալ պայմաններով կիրականացնի ֆինանսավորում չգազաֆիկացված համայնքներում
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին