Մարդասիրական օգնության դեղեր են հատկացվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Մասնավորապես`հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային և ռիթմակարգավորիչ:
ԱՆ-ից հայտնում են, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է ՀՀ առողջապահության նախարարությունը թույլատրում դրանց ներմուծումը և բաշխումը:
«Ուստի, մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի որակը և արդյունավետությունը երաշխավորվում է»,-հայտնում են բախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
Դեղերի ցանկը` այստեղ: