ԿԳ նախարարը կողմ է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն
Երբ կառավարության նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով, շատ խնդիրներ հնարավոր չի լինում քննարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով կառավարության նշված որոշմանը:
«Նախկինում շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ ինչ-որ կետի հետ չհամաձայնել, սակայն կաշկանդվել ենք: Իմ գործընկեր նախարարը, կարող է, կառավարության որոշման մեջ վրիպում է նկատել, որը կուզեի ներկայացնեի, արագ սրբագրեինք, գնայինք: Բայց չես կարող: Կառավարության նիստերը ուղիղ հեռարձակվում են, իմ կարծիքով, շատ կարևոր խնդրի դեպքում, բայց ընթացիկ նիստերը, որտեղ քննարկվում են համեմատաբար երկրորդային աշխատանքային հարցեր, ուղիղ հեռարձակում կարող է և չլինել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն արդեն մի քանի օր է՝ ԿԳ նախարարի հրաժարականն է պահանջում, Մկրտչյանը պատասխանեց:
«Նա թող մտածի՝ ինքն ինչքանով է կատարում իր անմիջական գործառույթները, ինչքանով է արտահայտում Հայաստանի գործատուների շահերը»:
Հարակից հրապարակումներ`
- Լավ է ուշ, քան երբեք. Շարմազանովը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին
- Կառավարության վերջին զարմանահարույց որոշումը դռնփակ նիստեր անցկացնելու մասին էր. Գևորգ Պետրոսյան
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ