Էրդողանը հայտարարել է Իդլիբ մտնելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Աֆրին բնակավայրում ռազմական գործողության ավարտից հետո թուրք զինվորականները շարժվելու են Իդլիբ նահանգ` վերացնելու ահաբեկչական վտանգը:
Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը, չնայած արևմտյան երկրների` Աֆրինում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերին: Որոշումն ընդունվել է համաձայն թուրք ժողովրդի կարծիքի ու շահերի»,-ասել է նա:
Նա նշել է, որ Թուրքիան վճռական է Սիրիայի հյուսիս-արևմտյան մասերըն ահաբեկիչներից մաքրելու գործում, որպեսզի փախստականները հնարավորություն ունենան հայրենիք վերադառնալ:
Հարակից հրապարակումներ`
- Դվորկովիչ. «Հայկական շախմատի դպրոցից սովորելու շատ բան ունենք»
- Աֆրինում մնացած վերջին հայը. Ցեղասպանությունը նորից գտավ մեզ
- Թուրք գործիչ.«Հայերը Աֆրինում կռվում են թուրքական բանակի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան