Առաջարկվում է Հանրային խորհրդի անդամների թիվը հասցնել 45-ի
Կառավարության ներկայացրած Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստի առաջին ընթերցմամբ քննարկվող հարցերից է։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովահաննիսյանն իր ելույթում նշեց, որ ՀԽ խնդիրն է քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը:
Ի տարբերություն գործող Հանրային խորհրդի, որը կազմված է 36 անդամից, նախագծով նախատեսվում է, որ խորհուրդը բաղկացած կլինի 45 անդամից։
«Խորհրդի անդամ կարող է լինել 25 տարին լրացած անձը, պետությանը ծառայություններ մատուցած, հանրային կամ իր մասնագիտական ոլորտում հեղինակություն վայելող անձը։ Նախատեսել ենք, որ 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը։ Արտահերթ նիստեր կանցկացվեն ոչ թե անդամների երկու երրորդի, այլ մեկ քառորդի պահանջով։ Իսկ նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քանի երկու ամիսը մեկ անգամ, դրանք կլինեն դռնբաց։ ՀԽ առաջին 15 անդամներին կընտրի կառավարությունը»,- մանրամասնեց փոխնախարարը։
Նա նշեց, որ հանրապետության վարչապետը ՀԽ 45 անդամների շարքից կներկայացնի կառավարության նշանակմանը ՀԽ նախագահին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան