Ներման մասին հրամանագրերը անպայման պետք է լինեն հրապարակային. Մարուքյան
«Եթե մեր Սահմանադրության մեջ գրված է՝ դատապարտյալն իրավունք ունի ներում խնդրելո, ապա դա չի նշանակում, որ արգելված է առանց ներում խնդրելու ներվելը»,- խորհրդարանում Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկամն ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահը ներում է հանրության անունից, և դա բացառապես մարդասիրական ակտ է. «Մենք չպիտի նույնացնենք սա վաղաժամ ազատման ինստիտուտի հետ»։
Զեյնալյանի կարծիքով, ներկայացվող նախագծերի փաթեթը թերի է։
«Ինձ մոտ տպավորություն կա, որ սկսվել է գործընթաց՝ նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման և սրա շրջանակներում Ներման մասին օրենքով նախագահից այս լիազորությունը վերցվում է»,- ասաց նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա շեշտեց, որ անպայման ներման մասին հրամանագրերը պետք է լինեն հրապարակային. «Հանրային կարծիքն, հանրության տեղեկություն իմանալու իրավունքն այնքան բարձր է այս իմաստով, թե ում են ներել, ում առաջարկությամբ են ներել և այդ անձը ինչ հանցագործություն է կատարած եղել»։
«Ելք»-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյան էլ իր ելույթում նշեց. «Աննորմալ մոդել եք բերել ու ասում եք՝ նախագահն է որոշելու:
Նրա դիտարկմամբ՝ օրենքի փոփոխություններով նախագահին զրկում են իր լիազորություններից և խախտում են Սահմանադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գնում ենք սուպերվարչապետական համակարգի. Ա. Միրզոյան
- Ներման մասին օրինագիծը հստակ սահմանվել է Սահմանադրությամբ. Քրմոյան
- Զեյնալյան. Պետք է սահմանել, որ ներումը մարդասիրական քայլ է
- Ներման մասին օրինագծում հակասություն կա Սահմանադրության հետ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին