Օզիբիլիսը կխաղա Մոլդովայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ակումբի պաշտոնակն էջից:
«Բարի գալուստ Շերիֆֆ ակումբ, Արաս», -այսպես են ողջունել ակումբում հինգերորդ նորեկին: Ֆուտբոլային ակումբը նրան մաղթել է լավ խաղեր, գոլեր, ինչպես նաև խուսափել վնասվածներից:
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է թուրքական Բելեք քաղաքում:
27-ամյա ֆուտբոլիստն այսօր առավոտյան ծանոթացել է մարզչական կազմի և թիմակիցների հետ, իսկ երեկոյան կմասնակցի առաջին մարզմանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական «Բեշիկթաշ»-ը Արազ Օզբիլիսից պահանջել է նոր ակումբ գտնել
- Թուրքական «Սիվասսփոր»-ը ցանկանում է վարձակալել Արաս Օզբիլիսին
- Օզբիլիս. «Ուրախ եմ, որ երկարատև դադարից հետո դարձա գոլի հեղինակ»