Գագիկ Բոլշիկյան. Օլիմպիական ավանում մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են
Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող լրատվամիջոցները գրում են, թե Փհենչհանում Խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել և Խաղերի կազմկոմիտեն երեկվա դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակված մարդկանց 32 դեպք:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է.
«Մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել և անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը
- Փհենչհան-2018. Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան